Թբիլիսիում ջրհեղեղից 457 մարդ է տուժել, ներառյալ՝ 119 երեխա
Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից տուժել է 457 մարդ, որոնցից 119-ը երեխաներ են: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման խորհուրդը, հաղորդում է Georgiaonline.ru-ն:
«Աղետի ընթացքում Առողջապահության նախարարությունը հաշվառել է 106 ընտանիքների՝ 457 մարդու: Նրանցից 119-ը երեխաներ են, 56-ը՝ ծերեր և 5-ը՝ հղիներ: Հարցումն անցկացվել է հատուկ մշակված հարցաթերթիկներով և տուժածներին կտրվի օգնություն՝ անհատական պահանջների հիման վրա»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղից զոհվել է 19 մարդ, 3 հոգի համարվում է անհետ կորած: