Թբիլիսիում ևս մեկ սողանք է առաջացել ջրհեղեղից հետո
Թբիլիսիում տեղի ունեցած տարերային աղետից հետո սողանք է առաջացել քաղաքի կենտրոնում գտնվող բնակելի տների մոտ: Այդ մասին հայտնել է Վրաստանի պետական անվտանգության և ճգնաժամների կառավարման վարչության խորհուրդը:
Նշված վայրում հետազոտություններ են կատարում շրջակա միջավայրի պահպանության մասնագետները, որպեսզի գնահատեն իրավիճակը, ինչից հետո համապատասխան որոշում կկայացվի:
Միևնույն ժամանակ քաղաքի բոլոր մասերում կատարվում են մաքրման աշխատանքներ: Ներգրավված են ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակիցներ և մեծ թվով քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ ջրհեղեղից, որն առաջացրել էին տեղատարափ անձրևները, զոհվել է 15 մարդ: Զոհերի մեջ ազգությամբ 4 հայ կա: 7 մարդ մինչև հիմա համարվում է անհետ կորած: