Կալիֆորնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր ու վիրավորներ
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Րիվերսայդ քաղաքի բնակելի 2 տների վրա թեթև շարժիչով օդանավի ընկնելու հետևանքով մարդիկ են զոհվել, հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հաղորդվում է առնվազն 4 զոհերի մասին, իսկ ինքնաթիռը թռնում էր դեպի Սան-Խոսե։ Անկումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։
Ինքնաթիռում եղել է ընտանիք՝ ամուսինը, կինը և 3 անչափահաս երեխաները, ովքեր վերադառնում էին Դիսնեյլենդում կայացած կոնֆերանսից։
Ականատեսների վկայությամբ, աղջիկը հարվածի ժաանակ օդանավից դուրս է շպրտվել և միայն թեթև վնասվածքներ ստացել։ Եվս 1 վիրավորի, ով այդ պահին եղել է նշված տներից մեկում, առանց գիտակցության տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 դի, սակայն հայտնի չէ՝ դրանք օդանավի ուղևորների դիերն են, թե ոչ։
Ոստիկանությունը հետաքննում է դեպքը։