211652_close_icon
views-count2086 դիտում article-date 17:40 16-06-2015

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին արդեն տանն է, բայց բուժումը շարունակվում է

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի որդին՝ Արմեն Հակոբյանը,դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ որդին լավ է, պարբերաբար գնում է վիրակապերը փոխելու: Առաջիկայում պարզ կդառնա՝ Եվրոպայում բուժման անհրաժեշտություն կա, թե ոչ: Դրանից առաջ հայտնել էինք, որ Արմեն Հակոբյանին, ով գազալցակայանի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/26/54212/]պայթյունից [/url]խորը այրվածքներ էր ստացել, վիրահատել են: Հիշեցնենք, որ գազալցակայանի պայթյունից օրեր անց մահացած հորեղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար Արմեն Հակոբյանը դուրս էր եկել հիվանդանոցից և ավելի ուշ վերադարձել այնտեղ՝ բուժումը շարունակելու նպատակով:

Նմանատիպ նյութեր