211652_close_icon
views-count232 դիտում article-date 22:25 23-11-2026

ՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գերագույն դատարանի նախագահ այաթոլլահ Մոհամմադ Մոնթազերիի և Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ասղար Ջահանգիրի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավական և դատական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև քրեական վարույթներով փոխադարձ իրավական օգնության հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Արթուր Պողոսյանն այցի ընթացքում եղել է նաև Սպահանում, որտեղ հանդիպել է Սպահանի նահանգապետ Մեհդի Ջամալինեժադի հետ:

Նմանատիպ նյութեր