211652_close_icon
views-count9364 դիտում article-date 18:50 02-02-2015

Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի ձերբակալման պատճառը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության եւ պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնում են, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին` Ճոյտին, այսօր՝ փետրվարի 2-ին, ձերբակալել են: Մեզ հաջողվել էր ճշտել, որ նրա գործով զբաղվում է Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինը: Հակոբ Հակոբյանը զանգերին չի պատասխանում: Ֆինանսների նախարարությունից էլ փոխանցեցել էին, որ ավելի ուշ տեղեկություն կփոխանցեն: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան ձերբակալել են հարկերը չվճարելու համար:

Նմանատիպ նյութեր