Պորտուգալիայի հարավում գտնվող Ալկոտին գյուղը երիտասարդ ծնողներին երեխայի ծննդի համար 5 հազար եվրոյի չափով նպաստ կհատկացնի
Պորտուգալիայի հարավում գտնվող Ալկոտին փոքր գյուղի համայնքի ղեկավարը առաջարկում է երիտասարդ ծնողներին երեխայի ծննդի համար 5 հազար եվրոյի չափով նպաստ:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն` հղում անելով «Le Figaro»-ին, միջոցառման նպատակը ծննդաբերությունը խթանելն է, քանի որ երկիրը Եվրամիությունում ամենացածր պտղաբերության ցուցանիշներն ունի` մեկ կնոջ համար այն կազմում է 1,21 երեխա: