211652_close_icon
views-count2861 դիտում article-date 16:26 16-06-2015

«Ֆեյսբուք» սոցցանցում կատարված մեկնաբանություն պատճառով 25-ամյա Էդգարը դանակահարել է Յուրիին, իսկ վերջինս էլ հրազենից կրակել է

25-ամյա նախկինում դատված, դատվածությունը մարված Էդգար Կուչուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. Տիգրանյան 16 հասցեում՝ ճամփեզրին, եղբայրներ Մովսես ու Յուրա Շաբոյանների և գործով դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված մեկնաբանությունների շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Մովսես Շաբոյանի կրծքավանդակի շրջանին և վերջինիս դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող՝ առողջության ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 22-ամյա Յուրի Շաբոյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ, որը ապօրինի կրել է իր մոտ և դեպքի օրը Երևան քաղաքի Տիգրանյան և Ադոնց փողոցների խաչմերուկի մոտ առաջացած քաշքշուկի ժամանակ իրեն դանակով հարվածելուց հետո գոտկատեղում ապօրինի կրվող 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից 3 անգամ կրակել է օդ: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր