1648 դիտում
14:23 16-06-2015
Մուհամեդ Մուրսին մահապատժի է դատապարտվել
Եգիպտոսի քրեական դատարանն այսօր հրապարակեց երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի գործով վերջնական 2 դատավճիռները՝ այլ պետության օգտին լրտեսելու և 2011 թվականի հունվարին բանտերից «Մուսուլման եղբայրներ»-ի համախոհների զանգվածային փախուստի համար:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Մուրսիի անունը չի շոշափվել պետական դավաճանության մասին դատավճռում, իսկ մահվան դատավճիռը կայացվել է բանտերից «Մուսուլման եղբայրներ»-ի 106 առաջնորդների փախուստի գործով:
Մահապատժի են ենթարկվել նաև «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր ուսուցիչ Մուհամմեդ Բադիան, նրա տեղակալ Մահմուդ Իզզաթը, ով թաքնվում է, ենթադրաբար, Թուրքիայում կամ Գազայի հատվածում: Գործող մեղադրյալների մեջ է նաև «Մուսուլման եղբայրներ»-ի գորշ կարդինալ համարվող Հեյրաթ աշ-Շաթերը, ում վստահված էր կուսակցության ֆինանսական մասը, քաղաքական թևի ղեկավար, «Ազատություն և արդարություն» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Սաադ ալ-Քաթաթնին և նրա օգնականներ Մուհամմեդ ալ-Բելթագին և Իսամ ալ-Արիանը:
Նմանատիպ նյութեր
2577 դիտում
14:21 16-05-2015
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատապարտվել է մահապատժի
869 դիտում
16:44 18-05-2015
Եվրամիությունը հանդես է եկել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի դեմ
1432 դիտում
16:38 01-02-2014
Մուրսին ժամանել է Կահիրե` մասնակցելու դատական պրոցեսին. ֆոտոշարք
Այս բաժնից
856 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4303 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1273 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար