Եվրամիությունը հանդես է եկել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի դեմ
Եվրամիությունը հանդես է եկել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի դեմ: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, հայտարարության մեջ մասնավորապես նշվել է. «Մենք ԵՄ-ում համոզված ենք, որ դատավճիռը կվերանայվի բողոքարկման գործընթացում: Իրավունքի կայունությունն ու գերակայությունը պետք է երաշխավորվեն: Մահապատժի մասին որոշումը չի համապատասխանում միջազգային իրավունքի հանդեպ Եգիպտոսի պարտավորություններին»: