Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատապարտվել է մահապատժի
Այսօր Եգիպտոսի դատարանը վերջնական վճիռ կայացրեց երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի նկատմամբ. նա ենթարկվելու է մապատաժի, հաղորդում է The Associated Press-ը:
Դատավճիռը կայացվել է պետական մի շարք գաղտնիքների բացահայտման մեղադրանքի հիման վրա: Մուրսիի հետ մահապատժի են ենթարկվելու նաև «Մուսուլման եղբայրներ»-ի 2 առաջնորդներ:
Ապրիլին դատարանը Մուրսիին մեկ այլ գործով դատապաչտել էր 20 տարվա ազատազրկման: Այժմ վճիռը վերջնականապես պետք է հաստատի Գերագույն մուֆտին, որից հետո այն ի կատար կածվի: