Ժիրինովսկին մտադիր է մասնակցել 2018 թ-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է 2018 թ-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մտադրության մասին: Այդ մասին նա հայտնել է «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում:
Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը վստահություն է հայտնել, որ կարող է անցնել 2-րդ փուլ: Նշել է նաև, որ նախագահական քարոզարշավին կարող է մասնակցել երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: