Ժիրինովսկին կմասնակցի 2018թ-ի նախագահական ընտրություններին
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը միաձայն որոշել է 2018 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու թեկնածությունը։
Այդ մասին հաղորդում է Interfаx գործակալությունը՝ հղում անելով կուսակցության փոխխոսնակ Իգոր Լեբեդևին։
Նա նշել է, որ որոշումը կայացվել է համատեղ նիստի ժամաակ։
Նշենք, որ Վ. Ժիրինովսկին մի քանի անգամ մասնակցել է ՌԴ նախագահական ընտրություններին՝ 1991, 1996, 2000, 2008 և 2012 թվականներին և ոչ մի անգամ 9.35 %-ից ավելի ձայն չի հավաքել։