211652_close_icon
views-count14572 դիտում article-date 11:00 05-06-2017

Մուսալեռ գյուղի թաղամասերից մեկում վերջին 40 տարում բնակիչները զրկված են խմելու ջրից. ինչը նրանց համար երազանք է դարձել, նրանց հույսը «Վեոլիա ջուր» ընկերությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հուշարձանիn հարակից թաղամասի բնակիչների համար վերջին 40 տարվա ընթացքում ամենամեծ խնդիրը եղել է խմելու ջրով ապահովված լինելը: Թաղամասի բնակիչներից թե մեծերը, թե փոքրերը այս տարիների ընթացքում չեն հիշում այնպիսի օր, որ գոնե այդ 1 ժամը, որ օրվա ընթացքում խմելու ջուր են տալիս, բավարարած լինի ընտանեկան կարիքները հոգալուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի լուծման համար «Հայջրմուղ»-i և գյուղապետարանի միջև համաձայնություն էր ձեռք բերվել և խողովակաշարի շինարարությունը սկսվել էր: Ջուրն այժմ հասել է միչև հուշարձանի մոտ, մնացել է մոտ 300 մետր տարածություն, սակայն աշխատանքները դադարեցվել են: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ իրենք պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել, միայն թե աշխատանքները վերսկսվեն: Նրանք, որպես ջրի խիստ անհրաժեշտության մասին վկայող փաստ, նշեցին, որ հուշարձանում գործ անող զինվորները իրենցից ջուր են ուզում, իսկ իրենք հայրենիքի պաշտպաններին, ցավոք, մերժում են: Գյուղացիներn ափսոսանքով են նում հատկապես այն փաստը, որ խմելու ջուր ունենալու իրենց երազանքը իրականացնելու համար չնչին միջամտություն է անհրաժեշտ: Հուսահատված բնակիչները միաբերան դիմեցին «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի նրանք շարունակեն կիսատ թողած գործը և բնակիչները վերջապես կարողանան մարդավարի ապրել: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր