Հունիսի 15-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15-ը հայտարարել է սգո օր` Վրաստանում գրանցված ջրհեղեղի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ:
«Ցանկանում եմ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Արդեն կա հունիսի 15-ը սգո օր հայտարարելու մասին Վրաստանի կառավարության կարգադրությունը»,- հայտնել է երկրի վարչապետը:
Հունիսի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ կա 15 զոհ, 24-ը անհետ կորած են համարվում, տասնյակ ընտանիքներ մնացել են անօթևան:
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ դեռ չի հաջողվել գտնել Թբիլիսիի կենդանաբանական այգին լքած բոլոր կենդանիներին, ինչի պատճառով էլ բնակչությանը խորհուրդ է տրվել զերծ մնալ քաղաքում զբոսնելուց: