Բայց եթե իրավիճակն այդքան բարենպաստ է մեզ համար, ի՞նչն է պատճառը, որ ԵԽ ԽՎ-ում բանաձև է ընդունվում Բաքվի օգտին. ՀԱ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, ԵԽ ԽՎ բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ Հայաստանը կարծես թե առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ:
«Բայց եթե իրավիճակն այդքան բարենպաստ է մեզ համար, ի՞նչն է պատճառը, որ ԵԽ ԽՎ-ում բանաձև է ընդունվում Բաքվի օգտին: Ես կարծում եմ, որ այստեղ պատճառը հայկական խորհրդարանական դիվանագիտության «անողնաշարության» մեջ է»,- նշել է Ստեփան Սաֆարյանը»: