1341 դիտում
10:24 12-06-2015
Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի կառուցման ծրագիր է քննարկվում. ՀԺ
«Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունում քննարկվում է Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի գիծ կառուցելու մի ծրագիր: Այն ունենալու է մոտ 13 կիլոմետր երկարություն:
Նշված էլեկտրագնացքի կառուցման նախագիծը մեկն է կառավարության այն ծրագրերից, որոնց իրականացումը պետք է այս տարի հանգեցնի տնտեսական աճի: Շինարարության ողջ արժեքը գնահատվում է մոտ 80 միլիոն դոլար: Գաղափարն այն է, որ դրա շինարարության վրա կաշխատեն բազմաթիվ մարդիկ, աշխատավարձ կստանան, շինարարության համար կօգտագործվի շինանյութ, որը արտադրող ձեռնարկությունները պատվերներ կստանան, իրենց հերթին այդ ձեռնարկությունների աշխատողները աշխատավարձ կստանան... Մի խոսքով նման շինարարությունը աշխուժություն կմտցնի տնտեսության մեջ: Սակայն կառավարությունում կան այս նախագծին ընդդիմացողներ: Վերջիններս պնդում են, որ այդ էլեկտրագնացքի շահագործումը տնտեսապես անարդյանավետ է: Նախ՝ չկա դրա պահանջարկը, և բացի այդ՝ հետագայում դրա սպասարկման վրա շատ գումար է ծախսվելու, քան շահագործումից ստացվելիք եկամուտն է։ Մեր աղբյոտները նշում են, որ այս նախագծի հաստատման և իրագործման հավանականությունը բավականին փոքր է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10093 դիտում
20:58 24-10-2017
Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1138 դիտում
13:36 02-06-2020
ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
2931 դիտում
21:20 17-08-2020
Սկսվել են այդքան սպասված վերգետնյա անցումի կառուցման աշխատանքները ՀՏԶՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»