10096 դիտում
20:58 24-10-2017
Նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորները Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարներն էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր այցելել են Երևանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան:
Նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն ունի 2 վագոն` 129 նստատեղով, օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:
Բարձրակարգ էլեկտրագնացքը Հայաստան է բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, կահավորված է վերելակներով, որոնց օգնությամբ սայլակներով տեղաշարժվող ուղևորները կարող են բարձրանալ և իջնել վագոններից։
Էլեկտրագնացքն առայժմ գտնվում է թեստային փորձարկման փուլում։ Վահան Մարտիրոսյանի խոսքով` կփորձարկվի, թե ինչքանով է այն հարմար Հայաստանի ռելիեֆային պայմաններին և մոդեռնիզացման ինչ կարիքներ են առաջանում:
Ռուս մասնագետների հավաստմամբ` նորագույն սերնդի այս գնացքը չափազանց մեծ հնարավորություններ ունի, պատվիրատուի ցանկություններին համապատասխան կարող են նվազեցնել կամ ավելացնել էլեկտրագնացքի տեխնիկական բնութագրերը:
«Կոմպլեկտավորման համակարգը ճկուն է, կարող ենք անել այն, ինչ պատվիրատուն ցանկանա: Մեքենավարը կարող է լիարժեք վերահսկել, թե որ վագոնում ինչ է կատարվում: Տեսահսկման համակարգը շատ ընդգրկուն է», - ներկայացրեց տեխնիկական սպասարկման մասնագետ Ալեքսանդր Բոնկրատովը:
Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:
Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթևեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյան խոսքով՝ այս ուղղությունը ընտրվել է՝ հաշվի առնելով ուղևորների մեծ հոսքը և կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնեց, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ և բարձր կարգի տոմսերի միջև:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1341 դիտում
10:24 12-06-2015
Երևանի կենտրոնը «Զվարթնոց» օդակայանին կապող վերգետնյա էլեկտրագնացքի կառուցման ծրագիր է քննարկվում. ՀԺ
1138 դիտում
13:36 02-06-2020
ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
1090 դիտում
17:06 06-02-2024
Տրանսպորտի նոր սակագներից ամենաշատը տուժելու են տրոլեյբուսից օգտվող ուղևորները. Իզաբելլա Աբգարյան
Այս բաժնից
742 դիտում
18:06 25-11-2024
Կայացել է Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը