Մեսին ճանաչվել է տարվա լավագույն արտասահմանյան մարզիկ, Ռոնալդուն 5-րդն է. ESPN
Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է ESPY մրցանակին՝ որպես 2015 թվականի լավագույն արտասահմանյան մարզիկ՝ ամերիկյան ESPN մարզական հեռուստաընկերության վարկածով:
28-ամյա արգենտինացին քվեարկության արդյունքում գերազանցել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին, «Ֆորմուլա-1»-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին և նորզելանդացի գոլֆիստուհի Լիդիա Կոյին:
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվո Կրիշտիանու Ռոնալդուն միայն 5-րդ տեղն է գրավել: