Կալիֆորնիայի աճուրդի տանը 430 հազար դոլարով վաճառվել է Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը
ԱՄՆ Կալիֆորնիայի աճուրդի տանը վաճառվել է 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկի, ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ինքնաթիռը վաճառվել է 430 հազար դոլարով:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/05/22/1067732/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ-ում մայիսի 27-ին աճուրդի էր հանվելու ամերիկացի երաժիշտ և դերասան, 20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր երգիչներից մեկի, ռոքն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի անձնական ինքնաթիռը:
GWS Auctions աճուրդի տան ներկայացուցիչը հայտնել էր, որ խոսքը գնում է 1962 թ.-ին թողարկված Lockheed Jetstar մոդելի ինքնաթիռի մասին, որը ստեղծվել է Փրեսլիի պատվերով:
Ինքնաթիռում պահպանվել են կարմիր բազկաթոռները, կարմիր գորգը և ոսկեգույն բռնակները: Նշվում է նաև, որ ինքնաթիռը շահագործվել է շուրջ 30 տարի և միշտ գտնվել է Նյու Մեքսիկոյի օդանավակայանում: