1688 դիտում
19:41 10-06-2015
ՌԴ քաղաքացիություն ստանալու հարցում աջակցելու պատրվակով ՀՀ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակվել են խոշոր չափի գումարներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` Ռուսաստանի Դաշնության անձնագիր ձեռք բերելու հարցում աջակցելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն անձի գործողություններից տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմին են դիմել այլ անձինք ևս և ներկայացրել գրավոր հաղորդում` ՌԴ մեկնելու, ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու հարցում օգնելու պատրվակով Աստղիկ Աբաջյանի կողմից իրենցից գումարներ հափշտակելու վերաբերյալ։
Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Աստղիկ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են լուսանկարում պատկերված կնոջ գործողությունների հետևանքով, խնդրում ենք դիմել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2670 դիտում
21:45 04-02-2022
«Արտասահմանցի քաղաքացիներից ուսման պատրվակով «Սուրբ Թերեզայում» գումարներ են հափշտակվել». փաստաբան. aravot.am
2636 դիտում
21:09 17-05-2016
Աշխատանքի տեղավորելու պատրվակով երկու տասնյակից ավելի քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափի գումարներ
Այս բաժնից
925 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին