211652_close_icon
views-count2673 դիտում article-date 21:45 04-02-2022

«Արտասահմանցի քաղաքացիներից ուսման պատրվակով «Սուրբ Թերեզայում» գումարներ են հափշտակվել». փաստաբան. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, փաստաբան Արսեն Մկրտչյանը հաղորդում է տվել հանցագործության մասին եւ ոստիկանությանը հայտնել, որ «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը, չունենալով համապատասխան լիցենզավորում, գործունեություն է ծավալել և հրաժարվում է մի խումբ հնդիկ ուսանողների տրամադրել դիպլոմներ:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց, որ իրեն դիմել են Հնդկաստանի 28 քաղաքացիներ, որոնք ընդունվել են «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարան: «Ըստ իրենց բանավոր պնդումների, իրենք տեղյակ չեն եղել, որ այդ ուսումնական հաստատությունը «բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծառայություն տրամադրելու արտոնագիր եւ նման գործունեություն իրականացնելու իրավունք չունի: Իրենք, այնուամենայնիվ, վճարել էին վարձավճարը, ուսանել եւ ստացել են համալսարանի կողմից սահմանված ձեւաչափի դիպլոմներ:

Սակայն ուսանողներն այն աստիճան անուշադրության են մատնված եղել, որ դիպլոմներում իրենց անունները սխալներով են գրվել, որոշների դեպքում ներդիրներում է անունները սխալ գրված եղել: Դիպլոմների մի մասն էլ մակագրված է եղել ոչ թե ռեկտորի, այլ դեկանի կողմից»,- ասաց փաստաբանը:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր