Եվրո-2016 մրցաշարի առաջին տոմսը հանձնվեց Ֆրանսիայի նախագահին
Այսօր 2016 թվականի Եվրոպայի առաջնության բացման խաղի առաջին տոմսը գտավ իր տիրոջը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին առաջին տոմսը հանձնեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Մնացած երկրպագուները Եվրո-2016-ի տոմսերը կարող են պատվիրել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի միջոցով՝ հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը: