211652_close_icon

Մարզադաշտ այցելեք 2 ժամ շուտ․ եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, ապա դիմեք ոստիկանություն․ ՀՖՖ

views-count514 դիտում article-date 16:35 06-09-2025
ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գործելու են ՀՖՖ տեղեկատվական հատուկ կետեր: 

«Եթե մարզադաշտ մուտք գործելիս տոմսի QR կոդը չաշխատի, ապա պետք է մոտենալ նշված տեղեկատվական կետեր:

Եթե պարզվի, որ տոմսը կեղծ է, և խարդախության զոհ եք դարձել, ապա պետք է դիմել ՆԳՆ ոստիկանություն՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:

Բոլոր երկրպագուներին հորդորում ենք մարզադաշտ այցելել 2 ժամ շուտ՝ հերթերից խուսափելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր