211652_close_icon
views-count2986 դիտում article-date 09:36 25-11-2016

Նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու տոմսը գնվել է 5.500 դոլարով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար: Տոմսն այդչափ թանկ է եղել, քանի որ նախարարը թռել է բիզնես դասով: Նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները: Եվ հետաքրքիրն այն է որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս երթուղու բիզնես դասի տոմսերի շուկայական արժեքը շատ ավելի ցածր էլ է լինում 3-4 հազար դոլարի չափով: Այսինքն «էկենգը» այնքան էլ խնայողաբար չի մոտեցել այդ հարցին: Մյուս կողմից էլ «էկենգը» նույն չվերթով մի տոմս ձեռք է բերել նաև էներգետիկայի նախարարության համար, որն արժեցել է ընդամենը 392 հազար դրամ' 6-7 անգամ ավելի էժան: Նշենք, որ Վ. Արամյանը Նյու Յորք էր մեկնել Սերժ Սարգսյանի հետ մասնակցելու «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ին: Եվ նա գերադասել է այդ երկարատև թռիչքն անցնել հնարավորինս հարմարավետ պայմաններում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր