211652_close_icon
views-count22957 դիտում article-date 18:45 09-06-2015

27-ամյա երիտասարդը հրազենից մահացել է ոչ թե Սյունիքի մարզում, այլ ԼՂՀ Քաշաթաղի վարչական տարածքում

Այսօր` հունիսի 9-ին, էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Սյունիքի մարզում դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինչի հետևաքով մահացել է Դավիթ Բեկ գյուղի անասնաբույժի 27-ամյա որդին: Նշվել էր նաև, որ երիտասարդը գնալիս է եղել որսի ու խորդուբորդ ճանապարհի պատճառով մեքենայում գտնվող զենքից կրակ է արձակվել նրա վրա` վնասվածք պատճառելով որովայնի շրջանում: Էլեկտրոնային լրատվամիջոցներին Դավիթ Բեկի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը հաստատել էր երիտասարդի մահվան մասին լուրը, իսկ թե ինչպես և ինչ հանգամանքներում է եղել դեպքը` չէր նշել, ասելով, թե` ամեն մեկը մի բան է ասում, դեռ ոչինիչ հայտնի չէ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ոչ թե Սյունիքի մարզում, այլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Քաշաթաղի (Լաչին) վարչական տարածքում և փաստի առթիվ քննությունը վարում է ԼՂՀ ոստիկանությունը: Մահացած երիտասարդը Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ Դավիթ Պողոսյանն էր:

Նմանատիպ նյութեր