Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Քաշաթաղի շրջան. լուսանկարներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-29 ԼՂՀ Քաշաթաղի շրջան էր այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը:
Բերձորի Վահան Զատիկյանի անվան դպրոցի տնօրեն Համբարձում Համբարյանի և մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանի ուղեկցությամբ երևանյան պատվիրակության անդամները ծանոթացել են կրթօջախի և նախադպրոցական ուսումնական հաստատության պայմաններին, նվիրաբերել լուսանկարչական ապարատներ, գրենական պիտույքներ և աշխատանքային այլ իրեր ու պարագաներ:
Պատվիրակության այցն ավարտվել է զորամաս այցելությամբ, որի ընթացքում նաև զինվորներին նվեր-փաթեթներ են հանձնվել: Կողմերը պայմանավորվել են իրականացնել փորձի փոխանակման, մշակութային, սոցիալական, առողջապահական ուղղվածության ծրագրեր:
Փոխայցելությունները կլինեն շարունակական:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]