211652_close_icon
views-count1668 դիտում article-date 13:57 14-12-2015

Իսպանիայի Պրիմերա. «Ատլետիկոն» հասավ «Բարսելոնային», իսկ «Ռեալը» նորի տապալվեց. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրից հետո Պրիմերայում երկիշխանություն հաստատվեց: «Բարսելոնայի» սայթաքումից օգտվեց Մադրիդի «Ատլետիկոն», որը սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տարավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ և միավորներով հավասարվեց կատալոնացիներին: Իսկ ահա մադրիդյան մյուս ակումբը՝ «Ռեալը», չափազանց անհաջող արտագնա հանդիպում անցկացրեց «Վիլյառեալի» հետ: Ամբողջ հանդիպման ընթացքում «Ռեալը» բավական իներտ էր գործում, սուր պահեր գրեթե չստեղծեց, իսկ ահա դաշտի տերերի բազմաթիվ գոլային պահերից մեկը պսակվեց հաջողությամբ և «Վիլյառեալը» արժանի հաղթանակ տարավ՝ 1:0: Այս տուրից հետո «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ուեն 35-ական միավոր, «Ռեալը» 30 միավորով 3-րդն է: [b]Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր [/b]«Ատլետիկո» - «Ատլետիկ»՝ 2:1 Սաուլ, 49, Անտուան Գրիզման, 67 – Լապորտ, 27 «Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 1:0 Ռոբերտո Սոլդադո, 9
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր