211652_close_icon
views-count341 դիտում article-date 15:26 09-06-2015

Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային. քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում հայ-արգենտինական կապերը նոր զարգացում կապրեն` հաշվի առնելով ջերմ և ավանդական հարաբերությունները երկու ժողովուրդների միջև: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար պատիվ է դեսպան լինել 4000 տարվա պատմություն ունեցող, պայքարի և մաքառումների միջով անցած երկրում: Դեսպանի խոսքով` Արգենտինայում բնակվում եմ շուրջ 150 հազար հայեր և հայկական համայնքն իր ուրույն և նշանակալի ավանդն ունի երկրի զարգացման և բարգավաճման հարցում: Արմեն Աշոտյանն անդրադարձել է Արգենտինայի դպրոցներում և բուհերում հայերենի դասավանդման հնարավորությանը` առաջարկելով հայ մասնագետների օգնությունն արգենտինական կողմին: Նախարարը խոսել է նաև ՀՀ դպրոցներում իսպաներենի ուսուցումը խրախուսելու, դասավանդման ժամանակակից մեթոդաբանության ներդրման, ինչպես նաև գիտատեխնիակական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Կողմերն անդրադարձել են նաև միջբուհական, մասնավորապես, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Բուենոս-Այրեսի պետական համալսարանի միջև համագործակցության հնարավորությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտում գալիք տարիների նախագծերին, այդ թվում` երիտասարդ մասնագետների լեզվական հմտությունների զարգացման և փոխանակման ծրագրերի համատեքստում: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է դեսպանին քննարկել ՀՀ դպրոցներում Արգենտինական տանգոյի մրցաշար կազմակերպելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր