211652_close_icon
views-count924 դիտում article-date 20:06 08-08-2019

Դեսպան Արմեն Ղևոնդյանը և Բելառուսի առողջապահության նախարարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց 2019թ․ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

Նմանատիպ նյութեր