211652_close_icon
views-count696 դիտում article-date 13:04 09-06-2015

Դանակահարողը ձերբակալված է

Օրերս հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով: Բուժզննումից հետո նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վիրավորում, ստամոքսի պատի արտանկում»: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի հուշարձանի մոտ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Հ.-ին դանակով հարվածել է 1966 թ. ծնված Դավիթ Մ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին: Դավիթ Մ.-ն ձերբակալված է: ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր