211652_close_icon

Քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել. Ժողովուրդ

views-count1028 դիտում article-date 10:54 09-06-2015
«Այս կիրակի Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ քանի դեռ ընտրացուցակների վիճակը չի կարգավորվել, ՀՀ-ում ցանկացած ընտրության արդյունք չի կարող արժանահավատ լինել: «Ժողովուրդ»-ը փոքրիկ համեմատությամբ ուշագրավ իրողություն բացահայտեց: Օրինակ՝ Աբովյան քաղաքը, ըստ ԿԸՀ-ի ներկայացրած ընտրացուցակների, ունի 43 հզ. 800 ընտրող մինչդեռ ընդհանուր բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 44 հզ. 300 է: Արտաշատում ընտրացուցակներով ընտրողների թիվը 21 հզ. է, իսկ բնակչության պաշտոնական թիվը՝ 21 հզ. 300: Այսինքն՝ստացվում է, որ Աբովյանում և Արտաշատում ողջ բնակչությունը ընտրողներ են, այդ քաղաքներում մինչև տասնութ տարեկան երեխա գրեթե չկա: Իսկ Ալավերդի քաղաքի դեպքում իրավիճակն ավելի խայտառակ է, այստեղ ընտրողների թիվը մի 3 հազարով ավել է բնակչության պաշտոնական թվից: Ալավերդին պաշտոնական տվյալներով ունի 13 հզ. 700 բնակիչ, ընտրողների թիվը կազմել է 16 հզ. 474: Իսկ թե քանի հանգուցյալ կա ցուցակներում, դժվար չէ կռահել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր