Բորիս Նեմցովի դուստրը սպառնալիքների պատճառով հեռացել է Ռուսաստանից
Սպանված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ավագ դուստրը՝ Ժաննա Նեմցովան, լքել է Ռուսատսանը:
The Times-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ դիմել է այդ քայլին իր հասցեին անդադար ուղարկվող սպառնալիքների պատճառով:
«Մի մտեք քաղաքականության մեջ, եթե ուզում եք ապրել հանգիստ: Ձեր հայրը բավականաչափ բան է արել, որպեսզի մենք՝ 139 մլն բնակիչներս, նրան ատենք»,-մեջբերում է թերթը Ժ. Նեմցովային ուղղված սպառնացող նամակներից մեկը:
Միևնույն ժամանակ նա իր հոր մահվան պատասխանատվությունը գցել է Կրեմլի վրա: RBC հեռուստաալիքին, որտեղ աշխատում է Ժաննան, հայտնել է, որ դեռ չգիտի՝ կվերադառնա՞ հայրենիք, թե՞ ոչ: