Բորիս Նեմցովի դուստրը Վարշավայում ստացել է «խոսքի ազատության համարձակության» համար քաղաքական գործչին հետմահու հանձնված մրցանակը
Մայիսի 15-ին Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ «Պառնաս» կազմակերպության համանախագահ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննա Նեմցովան Վարշավայում ստացել է Յան Կարսկու անվան «Արծիվ» մրցանակը, որը քաղաքական գործչին հետմահու հանձնվել է «խոսքի ազատության համարձակության» համար:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նախորդ տարիներին այդ մրցանակին են արժանացել Տադեուշ Մազովեցկին, Լեհ վալենսան, Ադամ Միխնիկը: Այս տարի այն առաջին անգամ է հետմահու հանձնվում: