Դմիտրի Մեդվեդևը ցնցված է Բորիս Նեմցովի դաժան սպանությամբ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցել է Բորիս Նեմցովի հարազատներին և բարեկամներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ.
«Ես ցնցված եմ Բորիս Եֆիմովիչ Նեմցովի դաժան սպանությամբ, սա ձեզ, հարազատների և կողակիցների համար մեծ անձնական վիշտ է: Մեծ կորուստ է մեր հասարակության համար, որի ազատություններն ու արժեքները նա միշտ պաշտպանել է: Բորիս Նեմցովը մեր երկրում դեմոկրատական կազմավորումների շրջանում եղել է ամենաշնորհաշատ քաղաքական գործիչներից մեկը և մինչ վերջին օրը մնացել է վառ անհատականություն և սկզբունքային մարդ: Այդպիսին էլ նա մնում է մեր հիշողությունում: Ընդունեք իմ խորին ցավակցությունն ու աջակցության խոսքերը»:
ՌԴ քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովին սպանվել են անցած գիշեր: