981 դիտում
18:54 08-06-2015
Արցախի վարչապետը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` բերքահավաքի վերաբերյալ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն բերքահավաքի վերաբերյալ, որին մասնակցում էին գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ և շրջվարչակազմերի ղեկավարները:
Բերքահավաքի ընթացքի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ հանրապետությունում մեծ թափով ընթանում է գարու բերքահավաքը. կատարվել է շուրջ 1200 հա հունձ, հավաքվել է ավելի քան 3300 տոննա բերք՝ միջին բերքատվության ցուցանիշը կազմելով 28,6 ցենտներ: Նախարարի տեղեկացմամբ՝ գյուղտեխնիկայի խնդիր չկա, և ներկայումս դաշտերում աշխատում է 74 կոմբայն:
Վարչապետը դրական է գնահատել բերքահավաքի նախնական ցուցանիշներն ու կատարվող աշխատանքը: Նա նշել է, որ առաջիկայում հանրապետություն կներկրվի ևս 10 գերմանական արտադրության կոմբայն, որոնք, ըստ առաջնահերթության, լիզիգային եղանակով կտրամադրվեն հողօգտագործողներին:
Անդրադառնալով գարու մթերման գնին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Չնայած «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից 105 դրամով գարու բերքի իրացում է կազմակերպվում, այնուհանդերձ, դեպքեր են արձանագրվել, երբ որոշ անհատներ ավելի ցածր գնով են գարին մթերում: Որպեսզի հողօգտագործողները չտուժեն, պետք է կանխել նման երևույթները, անհրաժեշտ է առավելագույնս տեղյակ պահել բոլորին կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող աջակցության ծրագրերի մասին»:
Շրջվարչակազմերի ղեկավաների կողմից հարց է բարձրացվել հնձի աշխատանքների կազմակերպման հետ կապված՝ հողամշակների ֆինանսական խնդիրների մասին, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է ԳԳԱ հիմնադրամի կողմից կանխավճարի տեսքով ֆինանսական միջոցներ հատկացնել նրանց տրամադրելու համար:
Խորհրդակցության ավարտին Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ հնձի և ցանքսի կազմակերպման, հրդեհների կանխման և մարման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1061 դիտում
18:59 19-06-2014
Արցախի վարչապետը բերքահավաքի ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
1214 դիտում
16:07 26-05-2020
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը
Այս բաժնից
1045 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
820 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
898 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ