Թեհրանը պարբերաբար Եմենի ապակայունացման աշխատանք է տանում. Եմենի նախագահ
Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին Al Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Իրանի ազդեցությունը Եմենում իրավիճակի վրա «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումից ավելի վտանգավոր է:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Հադին նշել է, որ Իրանը դեմ էր Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների նախաձեռնությանը, իսկ Թեհրանը պարբերաբար Եմենի ապակայունացման աշխատանք է տանում, ինչն «Ալ-Քաիդայի» գործողություններից վտանգավոր է: