5171 դիտում
16:15 16-03-2018
Կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը կբացառվեն. ծառայությունը հետևողական աշխատանք է տանում այդ ուղղությամբ
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/926406/kexts-stazhov-kensatoshak-stanalu-depqery-kbacarven-tsarayutyuny.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում նշեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, վերջին 6 ամսվա ընթացքում 26 գործատուների մոտ իրականացվել են ուսումնասիրություններ:
«Արդյունքում կենսաթոշակի 690 գործերով նվազեցվել է ոչ հավաստի տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված ընդհանուր թվով 5 138 տարվա աշխատանքային ստաժ: Դրա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն դրամ, որից վերականգնվել է 7 մլն 124 հազար դրամը, մնացած գումարի մասով հետ գանձելու գործընթացը շարունակվում է: Խոսքը վերաբերում է չհիմավորված փաստաթղթերով գրված ստաժին, որով կենսաթոշակ է նշանակվել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/926406/kexts-stazhov-kensatoshak-stanalu-depqery-kbacarven-tsarayutyuny.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3707 դիտում
22:50 04-02-2017
Կբացառվեն կրկնակի ֆինանսավորման դեպքերը
3635 դիտում
18:17 19-08-2017
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ. իսպառ կբացառվեն թալանելու դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
988 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը