Մանկավարժական համալսարանի դիմաց բախվել են Богдан-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հարևանությամբ բախվել են Богдан մակնիշի 34 06Լ համարանիշի և Mercedes մակնիշի 01 QC 011 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Богдан-ի վարորդը, քանի որ Mercedes-ի վարորդը կանաչ լույսի տակ անցնելիս է եղել, երբ Богдан-ը բախվել է նրան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի