211652_close_icon
views-count60715 դիտում article-date 15:36 25-12-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու մարդատար Богдан-ը. վերջինն էլ բախվել է երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Աբովյան-Ակունք գյուղամիջյան ճանապարհի Ակունք գյուղի սկզբնամասում բախվել են թիվ 267 երթուղին սպասարկող Богдан մակնիշի 3492 Լ համարանիշի մարդատար ավտոբուսն ու Mercedes մակնիշի 36 QG 698 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Ակունք ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Mercedes-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում տեղադրված երկաթե սյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր