Երևանում Mercedes-ը մխրճվել է Մանկավարժական համալսարանի դիմաց տեղադրված երկաթե ճաղավանդակի մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արա Անտոնյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե ճաղավանդակների մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Սամվել Խաչատրյանն ու տեսուչ Մանուկ Մելիքյանը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: