Քրդական կուսակցությունը հրաժարվել է Դավութօղլուի՝ կոալիցիա ստեղծելու առաջարկից
Թուրքիայի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը բացառել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կոալիցիա ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը:
«Այս ընտրություններով Թուրքիայում բռնապետությանը և նախագահական ղեկավարման քննարկումներին վերջ դրվեց»,-ասել է Դեմիրթաշը:
Նա նաև ընդգծել է, որ իր կուսակցությունը մտադիր չէ ոչ ներքին և ոչ էլ արտաքին կոալիցիա ստեղծել Դավութօղլուի ղեկավարած ԱԶԿ-ի հետ:
Հիշեցնենք, որ կիրակի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թեև «Արդարություն և զարգացում» կուսակցությունը անցավ խորհրդարան, սակայն առաջին անգամ կորցրեց իշխողի կարգավիճակը:
10%-ի շեմը հաղթահարել են ևս 3 կուսակցություններ՝ ձախ կենտրոնամետ Ժողովրդադեմոկրատական ազգայնական «Ազգային շարժում» և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները: