Իսրայելը հրաժարվել է Ուկրաինային սպառազինություն և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու մասին առաջարկից
Իսրայելը հրաժարվել է Ուկրաինային սպառազինություն, նաև անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) մատակարարելու մասին առաջարկից՝ վախենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելուց: Այս մասին հաղորդում է France Presse-ը:
Ավեի վաղ Ուկրաինայի իշխանությունների նեկայացուցիչները ռազմական տեխնիկա գնելու նպատակով այցելել էին Իսրայել:
Իսրայելի ՊՆ-ը տվել է իր համաձայնությունն Ուկրաինային Aeronautics ընկերության արտադրության ԱԹՍ-եր վաճառելուն, սակայն Իսրայելի ԱԳՆ-ն արգելափակել է տվյալ գործարքը՝ խուսափելու համար Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումից:
Հաղորդվում է նաև, որ Իսրայելի ԱԳՆ-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը: