Թուրքիան հրաժարվել է գազի հարցով ռուսական կողմի առաջարկից
Թուրքական Botas ընկերությունը հրաժարվել է ստորագրել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը, որով առաջարկվում է Թուրքիա մատակարարվող ռուսական գազի սակագինը զեղչել 10,25%-ով:
Ինչպես գրում է «Aktifmedya» թերթը, թուրքական ընկերությունը պատճառաբանել է, որ առաջարկվող գնային զեղչը չի բավարարում Թուրքիայի իշխանություններին: