Բրազիլիայում 20 տարեկանում մահացել է Կելսո Սանտիբանյեսը: Նա հայտնի էր նրանով, որ ծախսել էր 45 հազար դոլար՝ պլաստիկ վիրահատությունների միջոցով հայտնի «բարբի» տիկնիկի «նշանածին» նմանվելու նպատակով:
Երիտասարդը հունվարից տառապում էր պնովմոնիայով: Մինչ այդ նա իր յուրաքանչյուր ելույթի համար ստանում էր 15 հազար դոլար, ինչպես նաեւ զբաղվում՝ իր կերպարի տիկնիկների արտադրությամբ: