211652_close_icon
views-count1558 դիտում article-date 22:57 20-06-2015

Հենց սկզբից աշխարհը գործնականում ոչինչ չարեց` դադարեցնելու համար արյունահեղությունը. Սանտոս Օրտեգան` Հայոց ցեղասպանության մասին

Մեքսիկայում Մարդու իրավունքների կրթական ծրագրի դեսպան Էկտոր Սանտոս Օրտեգան հոդված է հրապարակել, որում դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով. «Անհանդուրժողականությունը և տնտեսական շահերը շարունակում են ճնշում գործադրել մարդկային գիտակցության վրա, ծունկ են խոնարհում վայրագությունների առաջ, որ բնորոշ է վայրի գազաններին: Բավական է հայացք գցել Սիրիային, որտեղ խելացնոր հանցագործների բանակները բավարարվածություն են զգում` կոտորելով էթնիկ և կրոնական փոքրամասնություններին: Լրացել է 100 տարին այն ճակատագրական օրվանից` 1915-ի ապրիլի 24-ից, երբ երիտթուրքերի ազգայնական կառավարությունը, որը ղեկավարում էր Օսմանյան կայսրությունը, Առաջին աշխարհամարտի տարիներին հրահանգեց տեղահանել կայսրության տարածքում բնակվող բոլոր հայերին` աքսորելով նրանց դեպի Սիրիայի անապատ: Հրաման տրվեց նաև տեղահանել մյուս քրիստոնյա փոքրամասնություններին` ասորիներին, պոնտացի հույների և սերբերին: Այն ժամանակ աշխարհը կեղծավոր և անտարբեր էր: Սակայն համաշխարհային հասարակական կարծիքն արդարացում ուներ. լուրերը տարածվում էին, և չափազանց բարդ էր հասկանալ` արդյո՞ք դա ճիշտ էր, կամ առաջին ձեռքից էին արդյոք լուրերը: Պետք է պարզ լինի, որ հենց սկզբից աշխարհը գործնականում ոչինչ չարեց` դադարեցնելու համար արյունահեղությունը: Եվ օսմանյան իշխանությունների այդ տխրահռչակ հրամանը ի կատար ածվեց 8 տարի շարունակ: Տարբեր հուշերում պատմվում է, թե ինչպես է սեռական բռնություն տեղի գործադրվել. այս ցեղասպանության պատասխանատուները կանգ չէին առնում անգամ երեխաների կամ ծերերի առաջ, երիտասարդներին և երեխաներին, ում «գեղեցիկ» էին համարում, ենթարկում էին սեռական բռնության, սադիստական գործելաոճի այնպիսի դեպքեր են նկարագրվել, երբ թրով բացել են հղի կանանց փորը: Այսպիսով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է ավելին լինի, քան ապտակը, մարդկությունը կեղծ և թույլ է գտնվել 100 տարի շարունակ` թույլ տալով, որ նման ողբերգությունը կրկնվի»:

Նմանատիպ նյութեր