Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ռուսական զինվորական УРАЛ-ը, Peugeot-ն և Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում բախվել են Վիտալի Մոլոտովի վարած УРАЛ մակնիշի ռուսական զինվորական 1191 УВ 94 համարանիշի, Երևանի բնակիչ, 49-ամյա Լիլիա Բաբուջյանի վարած Peugeot մակնիշի 29 OU 445 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Վարդան Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 ZP 513 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի