1054 դիտում
15:33 05-06-2015
Հակակարկտային պաշտպանություն իրականացնող երկրները և կարկտի դեմ պայքարի եղանակները
Ակտիվ ներգործությունների միջոցով կարկտի դեմ պայքարի աշխատանքները տարվում են աշխարհի 40 պետությունում և պաշտպանվող տարածքը կազմում է 96 մլն հեկտար: Պաշտպանությունը հիմնականում իրականացվում է բյուրեղագոյացնող կամ խոնավածուծ ազդանյութերի ցանքսի միջոցով: Այլ եղանակների կիրառումը կազմում է ավելի փոքր մաս:
Ուսումնասիրելով աշխարհում հայտնի կարկտի դեմ պայքարի եղանակները և տեխնիկական միջոցները` կարելի է եզրակացնել, որ ՀՀ տարածքում ներկայումս նպատակահարմար է կիրառել գազագեներատորային հակակարկտային կայանները և վերերկրյա ազդանյութային գեներատորները:
[b][i]Հրետանային եղանակ[/i][/b]՝ կարկտային ամպերի ցանքսի իրականացում բյուրեղագոյացնող ազդանյութ պարունակող հրետանային արկերով: Դրանք համապատասխան պայթուցիչի միջոցով պայթում են` պահանջվող բարձրության վրա ցրելով ազդանյութն ամպի տվյալ հատվածում: Արդյունավետությունն ամենաբարձրն է` մինչև 95%: Այս մեթոդը Խորհրդային Միությունում ներդրվել և բարձր արդյունավետությամբ կիրառվել է Հայաստանի տարածքում ու այլ կարկտավտանգավոր տարածաշրջաններում:
Ազդանյութ պարունակող հրետանային արկերն արձակվում են KC-19 տեսակի զենիթային հրանոթների միջոցով: Հրետանային համակարգը ղեկավարվում է ավտոմատ կառավարմամբ ռադիոտեղորոշման կայանների միջոցով:
Այս եղանակը ներկայումս կիրառվում է [b][i]Չինաստանում, Մոնղոլիայում[/i][/b] հիմնականում արհեստական տեղումների ստացման համար: Քանի որ նշյալ հրանոթները համարվում են ռազմական տեխնիկա, իսկ հրետանային արկերը` ռազմամթերք, դրանց շահագործումը և պահպանությունը կապված է բազմաթիվ բարդությունների հետ:
Ներկայումս տվյալ եղանակի կիրառումը ՀՀ տարածքում նպատակահարմար չէ:
[b][i]Հրթիռային եղանակ[/i][/b]՝ կարկտային ամպերի ցանքսի իրականացում բյուրեղագոյացնող ազդանյութ պարունակող հրթիռների միջոցով: Արդյունավետությունը հասնում է մինչև 98 %: Եղանակը նախատեսված է կարկտային ամպերի հետագծային ազդանյութային ցանքս իրականացնելու համար:
Հրթիռների արձակումն իրականացվում է արձակիչ կայանների միջոցով, ավտոմատ ռադիոմոդեմային հեռակառավարմամբ: Ազդանյութի ցանքսն իրականացվում է հրթիռում գտնվող հատուկ հրատեխնիկական բաղադրության այրումով, որի վերջանալուց հետո հրթիռն օդում անմիջապես պայթում է կամ իջնում պարաշյուտով:
Ցանքսի իրականացման օպերատիվությունը կախված է հրթիռների արձակման արագությունից, ինչն էլ պայմանավորված է արձակիչ կայանների և հրթիռների տեսակներով: Լայն կիրառում էր ստացել նախկին Խորհրդային Միությունում, և այժմ հակակարկտային պաշտպանության համար նախատեսված ծրագրերում կազմում է հիմնական մաս:
Միջինից հզոր մեկ ներգործման օբյեկտի` ազդանյութային ցանքսի համար միջինը պահանջվում է 130 հրթիռ: Արգենտինայի Մենդոզա նահանգում 1995-1998 թթ. կատարվել են փորձեր հրթիռների օգտագործման նվազեցման ուղղությամբ, սակայն ներգործման արդյունքները բավարար չեն եղել:
Ներկայումս այս եղանակը համարվում է շատ ծախսատար (օրինակ` Արգենտինայում սա կրկնակի թանկ էր ինքնաթիռային եղանակից):
Հրթիռային եղանակը, բացի թանկությունից, նաև ունի մի շարք այլ թերություններ`
- հրթիռները կառավարվող չեն, այդ պատճառով չի բացառվում դրանց հետագծից շեղումը, և պայթյունը կարող է տեղի ունենալ անցանկալի վայրում,
- այդ հրթիռների արտադրությունում, չնայած օգտագործվող արդիական տեխնոլոգիաների, հաճախակի են նաև գործարանային խոտաններ, որոնց պատճառով երբեմն տեղի են ունենում հրթիռների վաղաժամկետ պայթյուններ, այդ թվում` գետնի վրա,
- եղանակի կիրառումը պահանջում է ավիացիայի հետ սերտ համագործակցություն: Հաճախ հրթիռների կիրառումն արգելակվում է ավիացիայի պահանջներով, ինչը խոչնդոտում է հակակարկտային աշխատանքներին:
Ներկայումս եղանակը կիրառվում է՝[b][i] Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Արգենտինայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Իտալիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Հունգարիայում և Չինաստանում[/i][/b]:
ՀՀ տարածքի սահմանամերձ գոտիներում այս մեթոդի կիրառումը նպատակահարմար չէ, իսկ ներզանգվածային պրոցեսների զարգացումները կանխելու համար արդյունավետությունը կկազմի 80-ից 100%:
[b][i]Ինքնաթիռային եղանակ[/i][/b]՝ նախատեսում է բյուրեղագոյացնող ազդանյութի ցանքսը վերընթաց հոսքերում և ամպի կազմավորման մակարդակում: Այն իրականացվում է ինքնաթիռներում տեղադրված ազդանյութի համար նախատեսված տարողությունների կամ պատրաստի AgI տեսակի ազդանյութի պարունակությամբ 26 մմ տրամաչափի հրափամփուշտների միջոցով: AgI-ի պարունակությունը մեկ 26 մմ տրամաչափի հրափամփուշտում կազմում է 15-ից 30 գրամ:
AgI տեսակի ազդանյութի ցանքսը կոնվեկտիվ ամպի վերին սառած շրջանում հանգեցնում է բյուրեղագոյացնող մասնիկների առաջացմանը, որն էլ բերում է արհեստական տեղումների: Եղանակի արդյունավետությունը կազմում է 50%:
ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգում կարկտահարության կանխարգելման նպատակով` 1961 թվականից 26278 կմ2 մակերեսով ցանքատարածությունների վրա իրականացվել են AgI պարունակող ազդանյութի ցանքս: Այդ աշխատանքները վերջին տարիներին ԱՄՆ, Կանադայի, Արգենտինայի կարկտավտանգավոր տարածքներում իրականացնում է մասնագիտացված կազմակերպությունը` հատուկ կառուցվածքով ինքնաթիռների միջոցով:
Այս եղանակը նաև լայն կիրառություն է ստացել [b][i]ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Թաիլանդում[/i][/b] և այլն, համարվում է տեղումների արհեստական ավելացման լավագույն եղանակ:
Ինքնաթիռային եղանակն ապահովում է ամպերի ավելի նշանառու ցանքս, քան ազդանյութային վերերկրյա գեներատորները: Միևնույն ժամանակ չի ապահովում կարկտի ձևավորման օջախի ամբողջական ցանքսը, որը պայմանավորված է թռիչքների համար անբարենպաստ պայմաններով:
Ինքնաթիռային եղանակի կիրառումը հակակարկտային պաշտպանության աշխատանքներում հանրապետության տարածքում անհնար է, քանի որ կարկտաբեր ամպերը և ճակատային պրոցեսները ձևավորվում են հիմնականում հանրապետության արևմտյան սահմաններից դուրս: Այդ եղանակի կիրառմանը խոչընդոտում է նաև տարածքի բարդ բնապատկերը: Ընդհանուր առմամբ` եղանակի առավելություններն են.
- մեծ տարածքների ընդգրկման հնարավորությունը.
- քիչ քանակությամբ տեխնիկական միջոցների և սպասարկող անձնակազմի ներգրավումը:
[b][i]Գազագեներատորային եղանակ[/i][/b]` այս եղանակի կիրառումը համեմատաբար նոր է: Գազագեներատորային հակակարկտային կայանի աշխատանքի հիմքում ընկած է ձայնային թնդանոթում ացետիլեն գազի պայթյունից առաջացած ձայնային ալիքների ազդեցությունը կարկտի առաջացման օջախների վրա: Եղանակի արդյունավետությունը կազմում է միջինը 50%՝ կախված կարկտային պրոցեսի ուժգնությունից, ամենաբարձր արդյունավետությունը ցուցաբերում է 500 մետր շառավղով: Օգտագործվում է [b][i]Արգենտինայում, Բոլիվիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում[/i][/b]:
Ձայնային ալիքը գեներացվում է հատուկ կառուցվածքով ձայնային «Թնդանոթում» և 330մ/վ արագությամբ բարձրանում է դեպի վեր հասնելով 8-ից 12 կմ բարձրության վրա:
Հակակարկտային կայանն ավտոմատացված է, ունի ավտոնոմ սնուցման, գազամատակարարման, հեռակառավարման համակարգեր:
[b][i]Ազդանյութով աշխատող վերերկրյա գեներատորային եղանակ[/i][/b]` աշխատանքի հիմքում ընկած է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված ազդանյութերից ստացված բյուրեղագոյացնող մասնիկների մեծ քանակով արտանետումը մթնոլորտ: Անհրաժեշտ քանակի մասնիկների ստացումը իրականացվում է վերերկյա ազդանյութային գեներատորի միջոցով: Արդյունավետությունը կազմում է մինչև 45%: Մեկ գեներատորի պաշտպանող տարածքը մինչև 500 հա է (կախված երկրապատկերից և քամիների ազդեցությունից): Համեմատած մյուս տարբերակների հետ` համարվում է ամենաէժան և հեշտ սպասարկվող:
Ազդանյութն օգտագործվում է լուծույթների կամ հրատեխնիկական խառնուրդների տեսքով:
Առաջին հակակարկտային ազդանյութային գեներատորները փորձարկվել և ներդրվել են ֆրանսիական ընկերության կողմից` 80000 կմ2 մակերեսով ցանքատարածությունների վրա:
Օգտագործվում է [b][i]Ֆրանսիայում (շուրջ 60 տարի), Ավստրիայում, Կանադայում, Հունգարիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բրազիլիայում, Շվեցարիայում և այլուր[/i][/b]:
ՀՀ տարածքի սահմանամերձ գոտիներում կայաններ տեղադրելու դեպքում, ստեղծվում է պաշտպանական գոտի սահմանամերձ շրջանից 5 կմ հեռավորությունից սկսված: Տվյալ եղանակը համարվում է ՀՀ տարածք մուտք գործած ճակատային և ներզանգվածային պրոցեսներին դիմակայելու ներկայիս միակ եղանակ:
[b][i]Էլեկտրաֆիզիկական եղանակ[/i][/b]` նախատեսված է մթնոլորտային երևույթների կառավարման համար: Այն արտոնագրվել է [b][i]Ռուսաստանի Դաշնությունում[/i][/b], սակայն չի անցել բազմամյա փորձարկումներ կարկտի դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելուց:
Եղանակի էությունը կայանում է ամպերի էլեկտրաստատիկ դաշտի փոփոխության մեջ՝ իոնների միջոցով: Իոնների ստացումն իրականացվում է իոնային գեներատորների միջոցով:
2004 թ. հայ և ռուս մասնագետների կողմից իոնային գեներատորները տարբեր աշխատանքային ռեժիմներով փորձարկվել են ՀՀ տարածքում, սակայն ստացված արդյունքները հիմնավոր չեն եղել:
Ծրագրվում է նաև ստեղծել նոր սերնդի հրթիռներ, որոնք ազդանյութերի ցանքսի փոխարեն իրականացնում են դրական կամ բացասական իոնների գեներացում և արտանետում հատուկ իոնային շարժիչների միջոցով:
Գյուղատնտեսական թանկարժեք մշակաբույսերը պաշտպանում են նաև պոլիէթիլենային հիմք ունեցող [b][i]ցանցերով[/i][/b], որը համարվում է հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակ: 1 հա տարածք ծածկելու համար միջին ծախսի կազմում է 4 մլն. ՀՀ դրամ: Կիրառվում է տարբեր երկրներում սեփականատերերի կողմից` արժեքը բարձր լինելու պատճառով:
Նմանատիպ նյութեր
2007 դիտում
12:32 18-03-2017
Աշխատանքային հանդիպում ԱԻՆ-ում. արդիականացվում են կարկտի դեմ պայքարի մեթոդները
1054 դիտում
18:11 20-05-2014
Կարկտի վտանգը կանխվել է
Այս բաժնից
1699 դիտում
12:11 29-11-2024
Հայտնի է՝ որքան մարդ է Ադրբեջանը բնակեցրել Արցախում
436 դիտում
11:25 29-11-2024
Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է. Վահե Հովհաննիսյան
562 դիտում
10:41 29-11-2024
Արգելափակումից դուրս է բերել 37 ավտոմեքենա, 43 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն