2007 դիտում
12:32 18-03-2017
Աշխատանքային հանդիպում ԱԻՆ-ում. արդիականացվում են կարկտի դեմ պայքարի մեթոդները
ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի կարկտի դեմ պայքարի միջազգային առաջադեմ փորձը, ներկայացնի առաջարկներ դրա արդյունավետ տարբերակները Հայաստանում ներդնելու համար և մշակի նշված ոլորտի զարգացման նոր հայեցակարգ:
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը` ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորությամբ:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններից:
Նիստի ընթացքում քննարկվեցին հակակարկտային կայանքների տեղադրման արդյունավետ վայրեր ընտրելու խնդիրը, հակակարկտային ցանցեր կիրառելու տարբերակը, ապահովագրական ընկերությունների ներգրավման, առկա կայանների արդիականացման և այլ հարցեր: Մասնավորապես՝ պայմանավորվածություն ձեռքբերվեց հայտարարել միջազգային կազմակերպությունների կողմից կարկուտի դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ուսումնասիրության և մշակման մրցույթ, միջոցառումներն իրականացնել ամենասեղմ ժամկետներում:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
15:33 05-06-2015
Հակակարկտային պաշտպանություն իրականացնող երկրները և կարկտի դեմ պայքարի եղանակները
1054 դիտում
18:11 20-05-2014
Կարկտի վտանգը կանխվել է
Այս բաժնից
751 դիտում
23:13 28-11-2024
Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
991 դիտում
22:11 28-11-2024
Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ Նիկոլ Փաշինյան