1966 դիտում
15:26 05-06-2015
27-ամյա Սեդրակը կոմունալ հարմարություններից չօգտվելու հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ հետ եւ գցելով գետնին՝ ծեծի ենթարկել նրան
27-ամյա Սեդրակ Ջաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տանը կենցաղային հարցերի շուրջ, այն է` կոմունալ հարմարություններից չօգտվելու հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ` Կարինե Ջաբրիելյանի հետ, որի ընթացքում վերջինիս ծեծի է ենթարկել. մեկ անգամ ձախ ձեռքի ափով հարվածել ծոծրակին, այնուհետև գցել գետնին, որից հետո մեկ անգամ ձախ ձեռքի ափով հարվածել է ձախ ականջին` առաջացնելով աջ նախաբազկի թվով 1 հատ, աջ ազդրի 2 հատ արյունազեղումներ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.c[/color]om-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4321 դիտում
17:48 16-07-2015
27-ամյա Սեդրակը քրոջը գցել է գետնին ու ծեծի ենթարկել
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք